«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 32 աշխատակից ազատվել է աշխատանքից․ Տիգրան Ավինյան

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 32 աշխատակից ազատվել է աշխատանքից։ Այս մասին Հանրային հեռուսատաընկերության եթերում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Շատ ցավով եմ նշում, որովհետև խոսքը 32 ընտանիքի մասին է։ Ես կարծում եմ, որ որոշ դեպքերում անհրաժեշտ կոշտությունն ուղղակի այլընտրանք չունի և կան պարագաներ, որոնց դեպքում այլընտրանք ուղղակի չկա։ Կարծում եմ՝ սա հենց այդ դեպքն էր։ Մենք չենք պատրաստվում հանդուրժել նմանատիպ վերաբերմունք»,-ասաց քաղաքապետը։

Նրա խոսքով՝ վարորդների բարձրացրած բոլոր խնդիրները սկսել են լուծումներ ստանալ։

«Ես 2023 թվականին խոստացել եմ, որ աշխատավարձը կբարձրացնեմ, բարձրացրել ենք, որևէ այլ տեսակի խոստում չի եղել։ Երբևէ չի եղել, որ ես նմանատիպ խոստում տամ և իմ խոստումը պահած չլինեմ»,-նշեց Տիգրան Ավինյանը։

Ավելի վաղ քաղաքապետի խոսնակը հայտնել էր 18 վարորդի աշխատանքից ազատման մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել