Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում են ունեցել ՄՔԴ նախագահի հետ

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում, հանդիպում է ունեցել ՄՔԴ նախագահ Տոմոկո Ականեի, դատարանի առաջին փոխնախագահ Ռոզարիո Սալվատորե Այտալանի և գլխավոր քարտուղար Օսվալդո Ջավալա Գիլերի և ՄՔԴ անդամ պետությունների համաժողովի նախագահի հետ։

Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ընթացիկ տարվա փետրվարին Միջազգային քրեական դատարանին ՀՀ անդամակցությունից ի վեր դատարանի և ՀՀ միջև փոխգործակցության հարցերի շուրջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել