Դ. Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նոյեմբերի 30-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

«Հարգելի՛ քաղաքացիներ,

մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 30-ից Դ. Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Ուլնեցի փողոցում՝ Բաբայան փողոցից եկող ուղղությամբ նախկին «միայն աջ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով:
Ինչպես նաև, տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի:

Նշված խաչմերուկում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել