ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների  ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել Էդգար Արսենյանը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 27-ին հրամն է ստորագրել, որով Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների  ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել Էդգար Արսենյանը։

Հրամանի մեջ մասնավորապես ասվում է․

«Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների  ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ  նշանակել ՀՀ գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեիում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել