Երևանի քաղղաքապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 20-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
1. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեով, Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 04 բաժնի, 09 խմբի, 01 դասի «Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպություններ ծրագրերին» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված գումարներից «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությանը հատկացնել 20928.0 (քսան միլիոն ինը հարյուր քսանութ) հազար դրամ՝ Ընկերության աշխատակիցների ձմեռային արտահագուստի ձեռքբերման համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետին՝ կնքել դրամաշնորհի հատկացման պայմանագիր:
3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի վրա:
4. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա»: