Փաստաբան Էդգար Արամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով հետևյալը․
«Դատախազության հերթական ֆիասկոն: Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կայացրեց արդարացման վերդիկտ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածով/քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելը/ մեղադրվող Արմեն Ղազարյանի վերաբերյալ: Պաշտպանությունը իրականացվել էր իմ և Արմեն Մելքոնյանի կողմից: Դատավոր Վ. Ջիվանյան»։
Iravaban.net-ին Դատախազությունից հայտնեցին, որ վերաքննիչ բողոք է ներկայացվել։