ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Ներսես Զեյնալյանը նշանակվել է նախարարի խորհրդական։
Ներսես Զեյնալյանն իր աշխատանքային փորձառությունն սկսել է Արդարադատության նախարարությունում, որից հետո աշխատանքը շարունակել է Պետական եկամուտների կոմիտեում։ Զբաղվում է նաև գիտական գործունեությամբ, այժմ դասախոսում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։
Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
Քսանվեցը նոյեմբերի, 1997թ․ Երևան
Աշխատանքային գործունեություն
2024թ. սեպտեմբերից մինչ օրս Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոս է։
2024թ․ մարտից նոյեմբեր ամիսներին եղել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդական։
2023-2024թթ. եղել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ։
2022-2023թթ. եղել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդական։
2021-2022թթ. եղել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի օգնական։
2021-2022թթ. եղել է ՀՀ ներքին գործերի նախարարության կրթահամալիրի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պայմանագրային դասախոս։
2019-2021թթ. եղել է արդարադատության նախարարի օգնական։
2019թ. հուլիսից սեպտեմբեր ամիսներին եղել է արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության, առաջին կարգի մասնագետ։
Կրթություն
2024թ. մարտից առ այսօր Սթենֆորդի Համալսարանի Կառավարման դպրոց,Executive Program in Leadership
2019-2021թթ․ սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ մագիստրատուրա։
2018-2019թթ. սովորել է Ստրասբուրգի համալսարանի իրավունքի, քաղաքական գիտությունների և կառավարման ֆակուլտետում՝ քրեական իրավունք և քրեական գիտություններ՝ մագիստրատուրա։
2014-2018թթ. սովորել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի (Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի ակադեմիական գործընկեր), իրավաբանական ֆակուլտետում՝ բակալավր։
Այլ տեղեկություններ
Տիրապետում է ֆրանսերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին:
Գիտական 3 հոդվածների և այլ վերլուծական աշխատանքների հեղինակ է:
Գիտական ուսումնասիրությունների ոլորտներ՝ քրեական իրավունք, քրեական դատավարություն, քրեական արդարադատություն, քրեագիտություն, մարդու
իրավունքներ, եվրոպական իրավունք, համեմատական իրավունք:
Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի շնորհակալագրով։
Մաքսային ծառայության գնդապետ
Ամուսնացած չէ:
Անկուսակցական։