Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունում խնդիր չեն տեսնում ԲԴԽ նախագահի հրաժարականի մեջ:
Ճեպազրույցի ժամանակ լրագրողի հարցին, թե խնդրահարույց չէ՞, արդյոք չի՞ նշանակում, որ օրենսդիրից ճնշում կա անկախ մարմնի վրա, որ «վարչապետի հայտարարությունից հետո անկախ մարմին համարվող ԲԴԽ նախագահն է ստատուս գրում, որ սկանդալներից հեռու մնալու համար հրաժարական է տալիս», պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պատասխանեց.
«Վարչապետի ելույթը հայեցակարգային էր իր բնույթով, և ես կարծում եմ՝ անկախ մարմինների ղեկավարները իրենք են հետևություններ արել այդ ելույթից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ելույթը առնվազն շատ ծանրակշիռ հիմքեր ուներ: Առնվազն նաև տեսանելի էր հանրության շատ լայն շերտերի համաձանությունը վարչապետի այդ ելույթի հետ, և շատ տրամաբանական էր, որ մի շարք պաշտոնյաներ պիտի հենց իրենք հետևություն անեին այդ ելույթից»:
Հայկ Կոնջորյանն էլ նշեց, որ որևէ ճնշման մասին խոսք չկա. «Վարչապետը հստակ և խիստ գնահատականներ է տալիս իրավապահ, դատաիրավական համակարգի վերաբերյալ, և շատ նորմալ է, որ վարչապետի գնահատականներին պիտի լինեն արձագանքներ: Եվ այս դեպքում արձագանքներ են եղել նաև հրաժարականների տեսքով: Կարծում եմ՝ սա ևս շատ կարևոր գնահատական է»:
Մանրամասները՝ տեսանյութում։