Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ մինչև նոյեմբերի 18-ը՝ ժամը 10:00-ից մինչև 20:00-ն փակ է լինելու Է. Իսաբեկյան փողոցի՝ Է. Իսաբեկյան փ. – Գ. Հովսեփյան փ. խաչմերուկից մինչև Է. Իսաբեկյան փ. – Ս. Սաֆարյան փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Նոր Նորք վարչական շրջանում բնակվող քաղաքացիներին առաջարկվում է դեպի Կենտրոն վարչական շրջան երթևեկել այլընտրանքային փողոցներով, իսկ Նորք-Մարաշ վարչական շրջանում բնակվող քաղաքացիներին՝ ներհամայնքային փողոցներով: