Հակառաուպցիոն դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը և, որպես խափանման միջոց է կիրառել կալանքը Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի նկատմամբ։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասացին Գլխավոր դատախազությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդուն՝ Խաչատուր Բալասանյանին։
«Ձերբակալումը, քննիչի համապատասխան որոշման հիման վրա, իրականացվել է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող՝ նրա և իր մերձավոր ազգականին առնչվող կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակներում»,-հայտնել էին ՔԿ-ից։