ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարել է, թե «Սահմանադրությունը չի կարող հակասել որևէ միջազգային պայմանագրի։ Խաղաղության պայմանագիրն է, որ կարող է հակասել սահմանադրությանը»։
Ըստ նրա՝ միջազգային պայմանագիրը սովորական սահմանադրական ընթացակարգ է:
«Պայմանագրի ստորագրումից հետո, կամ դրա հետ կապված, կամ դրա հետ չկապված որևէ սահմանադրական փոփոխություն քաղաքական գործընթաց է։ Ես ամեն ինչն եմ հնարավոր համարում, տեսականորեն ամեն ինչը»,- ասել է նա՝ լրագրողի հարցին ի պատասխան։