Վարչապետը շրջանառության հարկի համակարգը համարում է ապապետական

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր Հարկային օրենսգրքի կարիք է տեսնում, կառավարության գործընկերներին հանձնարարել է աշխատել դրա շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում 2025թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում: Վարչապետի գնահատմամբ՝ գործող Հարկային օրենսգիրքն ապապետական է:

«Մեր հարկային օրենսգիրքը չի խրախուսում զարգացումը, ավելի շատ փող աշխատելը: Ինչքան էլ տհաճ է հնչում, բայց շրջանառության հարկն ու շրջանառության հարկի համակարգը ապապետական հարկային համակարգ է»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հանձնարարությամբ հիմա կառավարության գործընկերներն աշխատում են նոր հարկային օրենսգրքի շուրջ: Նա կարևորեց ունենալ նոր Հարկային օրենսգիրք, որը կհամապատասխանի ՀՀ պետական շահերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել