Սիրելի երեւանցիներ, այսօր միասին նոր ռեկորդ ենք գրանցել։ Այս մասին հայտնում է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
««Մեր առավելագույնը 100 դրամ» նախաձեռնության շրջանակներում տրանսպորտի թանկացման դեմ իր ստորագրություն է դրել ևս 4420 մարդ։
Այսպիսով, ստորագրահավաքի երեք օրերի ընթացքում ունենք արդեն 11 հազար 315 ստորագրություն։ Շարունակում ենք նույն տեմպով, վաղն առավոտվանից սպասեք մեզ Երևանի փողոցերում։
Միացեք մեզ, որպեսզի տրանսպորտը չթանկանա եւ 100 դրամ վճարելու հնարավորություն ունենանք։ Հարցերի համար չենք մոռանում զանգել 094 19 99 55 համարով»,-նշել է նա։