ՀՀ քաղաքացիություն ստանալու արագացված ընթացակարգ՝ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների համար․ ՆԳՆ

Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ արագացված ընթացակարգով։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

Դրա համար անհրաժեշտ է՝

1. Երևանում այցելել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ Դավթաշեն, 4-րդ թաղամաս 17/10, իսկ մարզերում՝ ՄՔԾ բոլոր տարածքային ստորաբաժանումներ,
2. գրել դիմում և ներկայացնել պահանջվող փաստաթղթերը։

Մեկ-երկու ամսվա ընթացքում կստանաք կարճ հաղորդագրություն, որ ՀՀ նախագահի հրամանագրով Ձեզ շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։

Հաջորդ քայլով, արդեն որպես ՀՀ քաղաքացի, պետք է գրել դիմում՝ նոր անձնագիր ստանալու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել