Դատավոր Նապոլեոն Օհանյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի․ ԲԴԽ-ն մերժել է ներկայացված միջնորդությունը

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը ԲԴԽ-ն մերժեց։ Որոշումը հրապարակվեց այսօր՝ նոյեմբերի 5-ին։

ԲԴԽ-ն արձանագրել է, որ տեղի չի ունեցել կարգապահական խախտում, քանի որ դատավորն իրականացրել է իր լիազորություններից բխող բոլոր անհրաժեշտ դատավարական գործողությունները՝ գործի քննությունը ողջամիտ ժամկետում ավարտին հասցնելու և դատավճիռ  կայացնելու համար։

Դատավոր Նապոլեոն Օհանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ էր հանդիսացել ԱԺ պատգամավոր Արփինե Դավոյանի հաղորդումը։

Ավելին՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել