Դատավոր Լևոն Գրիգորյանը կարգապահական պատասխանատվության ենթարկվեց, նկատողություն հայտարարվեց

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ նոյեմբերի 5-ին, հրապարակեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լևոն Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը։

Քննելով Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ դատավոր Լևոն Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, խորհուրդը որոշեց այն բավարարել և դատավորին հայտարարել նկատողություն։

Խորհուրդն ընդգծեց՝ դատավորն օրինական ուժի մեջ մտած վճռի կայացումից 8 տարի անց դրա դեմ բերված վերաքննիչ բողոքն առանց պատշաճ հիմնավորման և պատճառաբանման, վարույթ ընդունելով և վճիռը բեկանելով թույլ է տվել իրավական որոշակիության սկզբունքի, ինչպես նաև անձի արդար դատաքննության իրավունքի և սեփականության իրավունքի խախտումներ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել