Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացմամբ դատավորների թվակազմը կավելանա մեկ դատավորով, ընդհանուր 13 դատավոր։ Համապաստախան որոշումը Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է հոկտեմբերի 28-ին։
Բացի այդ կավելանա նաև Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացմամբ դատավորների թիվը, ընդհանուր 14 դատավոր։
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացմամբ դատավորների թիվը ևս կավելանա, ըդհանուր 11 դատավոր։