Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Թաթուլ Մարգարյանին Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:
Հրամանագրում մասնավորապես նշվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Թաթուլ Մարգարյանին ազատել Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից»: