Պարգևատրվել են նախագահի հրամանագրով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ պատվավոր կոչումներ շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել, որում մասնավորապես նշվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի՝

Փաշիկ Հարությունի Ալավերդյանին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ

Վազգեն Արշակի Բադալյանին Վանաձորի «Վ. Բադալյան մարզամշակութային ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ

Արմեն Գևորգի Գյոզալյանին հեծանվային սպորտի Հայաստանի երիտասարդական հավաքական թիմի ավագ մարզիչ

Սերոբ Արտավազդի Եղիզարյանին Արմավիրի մարզի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ

Սմբատ Գարեգինի Լպուտյանին Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ

Սամվել Գևորգի Հարությունյանին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության բաժնի պետ

Լյովա Գուրգենի Հովհաննիսյանին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար

Հակոբ Մելիքսեթի Փանոսյանին Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տնօրեն

Վաստակավոր մարզչի՝

Պարգև Վարդգեսի Գրիգորյանին «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցի մարզիչ

Աբդուլա Գարիբեկի Մագամեդովին ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ

Էռնեստ Ռաֆայելի Միրզոյանին սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սամբոյի մարզիչ

Արթուր Ռազմիկի Պետրոսյանին Գյումրու քաղաքապետարանի հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցի մարզիչ

Ավետիք Լյովայի Վարդանյանին ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքական թիմի ավագ մարզիչ 

Անդրանիկ Ռոստոմի Քարհանյանին Աբովյանի Գ. Ծառուկյանի անվան մշակույթի և սպորտի համալիր կենտրոնի սամբո ըմբշամարտի մարզիչ»:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել