Երեխան մահացել է բժիշկների անփութության պատճառով. «Ժողովուրդ»

2013 թվականի հունվարի 2-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած Լիա Միսակյանի հայրը՝ Գեորգի Միսակյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ 11 ամիս շարունակ պայքարելուց և փորձաքննության արդյունքները 2 անգամ բողոքարկելուց հետո փաստաթղթերով ապացուցել է, որ Արաբկիր ԲԿ-ի բժիշկներն են եղել իր դստեր մահվան պատճառը:

Այս մասին գրում է  «Ժողովուրդ» օրաթերթը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Գեորգին իր դստերը հիվանդանոց էր տարել 2012 թվականի դեկտեմբերի 31-ին, որտեղ վերջինիս ասել էին, որ երեխայի մոտ սովորական վիրուս է, սակայն հունվարի 2-ին երեխայի առողջական վիճակը կտրուկ վատացել է և նրան փրկել չի հաջողվել. «Երրորդ փորձաքննությունից հետո նոր կարողացա ապացուցել, որ իմ երեխան մահացել է բժիշկների անփութության պատճառով»:

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել