Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա:

Ղազախստան կատարած այցի շրջանակներում ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Ղազախստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը, Ղազախստանում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանը և այլոք:

Այցի շրջանակներում Ղազախստանի նախագահի  Ակորդա նստավայրում երկու երկրների նախագահները բանակցություններ կվարեն և կքննարկեն հայ-ղազախական համագործակցության զարգացման օրակարգին առնչվող հարցեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել