Միջազգային պրակտիկայում վերջերս նկատելի է դարձել հանցագործին ազատության մեջ պահելու նախադեպերը:
Նման դեպքերից է նաև ճապոնացի Իսեյ Սագավայի գործը, ով, լինելով Սորբոնի համալսարանի ուսանող, 1981 թ-ին սպանել է իր համակուրսեցուն և երկու օրվա ընթացքում կերել է վերջինիս մարմնի մասերը: Այնուամենայնիվ, ամբողջովին դիակից ձերբազատվել իրեն չի հաջողվել: Սագավային ձերբակալել են, սակայն ճանաչել են անգործունակ, որի հետևանքով էլ ուղարկել են Ճապոնիա՝ հոգեբուժական հաստատությունում պահելու և բուժելու համար: Պետք է նշել, սակայն, որ հոգեբուժական հաստատությունում պահելու ժամկետը նշված չի եղել՝ որքան ժամանակ է, և դա է պատճառը, որ 15 ամսից հետո Սագավան ազատ է արձակվում և մինչ այսօր ապրում է ազատության մեջ՝ ապրելով առօրյա կյանքով: Ներկայումս նրան հրավիրում են նկարահանվելու ֆիլմերում և նույնիսկ հանդես գալու ռեստորանում՝ որպես մեկնաբան-գիտակ, մասնավորապես ճաշատեսակների ոլորտում: