«Վիրահատության ընթացքում քույրս գիտակցության է եղել, ամեն ինչ լսել է»․ հղիության 9-րդ ամսում երեխային կորցրած ընտանիքը բժշկին է մեղավոր համարում

Գոհարի քույրը՝ Կարինեն, օգոստոսի 9-ի առավոտյան տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ինչպես հաճախ լինում է շաքարային դիաբետ ունեցող ծննդկանների մոտ, Կարինեի դեպքում ևս գերջրություն է նկատվել։ Քույրը նշում է, որ ԲԿ տեղափոխվելուց հետո արված հետազոտությունների արդյունքները, ըստ դինամիկայի, դրական չեն եղել։

Կեսարյան հատում այդպես էլ չի արվել։ Գոհարը նշում է, որ քույրն այդ 2 օրերին իրեն վատ է զգացել։ Մորը պտղի մահվան մասին հայտնել են երեկոյան սքրինինգի ժամանակ։ Սկզբում զանգել է ամուսնուն, հետո քրոջը՝ Գոհարին։ Կարինեն վախեցել է անգամ մահացած պտղին հեռացնելու համար նախատեսված վիրահատությունը նշված ԲԿ-ում անցկացնելուց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել