Զանգեզուրի ճանապարհը վնասակար է Հայաստանի համար. Խամենեի

Թեհրանում տեղի է ունեցել Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Հանդիպմանը Իրանի հոգևոր առաջնորդը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու, ինչպես նաև նահատակ Ռաիսիի հուղարկավորության արարողությանը ներկա գտնվելու համար։ Խամենեին նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Զանգեզուրի երթուղին համարում է վնասակար Հայաստանի համար և շարունակում է պնդել իր այդ մոտեցումը։

Այաթոլլահ Խամենեին ընդգծել է, որ օտարերկրացիները չպետք է սահմանափակումներ ստեղծեն իրենց հարևան երկրների հետ հարաբերություններում։

Փաշինյանն իր հերթին Իրանի և Հայաստանի հարաբերություններն անվանել է ռազմավարական, գոհունակություն է հայտնել երկու երկրների հարաբերությունների ընդլայնման ու դիվերսիֆիկացիայի կապակցությամբ և գնահատել այս գործընթացի շարունակականությունը։ Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ չի ընդունում ոչ մի անդրտարածաշրջանային երթուղի իր երկրի ներսում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել