Վթարային ջրանջատումներ Երևանում և մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 30-ին ժամը 10:30-14:00-ն կդադարեցվի Կապան քաղաքի Դավիթ Բեկի, Ռ.Մինասյանի 10-14 շենքերի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 30-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Վ.Համբարձումյան փողոցի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 30-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան 5 փողոցի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 30-ին ժամը 11:30-16:00-ն կդադարեցվի Ավան վարչական շրջանի Ավան 3, 5, 6 փողոցների և 6 փող. 1 նրբ. ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 30-ին ժամը 12:00-19:00-ն կդադարեցվի Երազգավորս գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել