Հանրային քննարկման է ներկայացվել Կառավարության որոշման նախագիծ, որով Տափօղակով հոկեյի Հայաստանի Հանրապետության հավաքականի կազմում հանդես գալու նպատակով Հայաստանի հանրապետություն են հրավիրվել և Հայաստանի Հանրապետության նախագահի 2024 թվականի մայիսի 20-ի N ՆՀ-151-Ա հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել մի շարք մարզիկներ։ Ըստ որոշման նախագծի՝ նրանք նաև կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից։
Կառավարության որոշման նախագծում ասվում է․
«Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2.1-ին ենթակետով և 3-րդ կետով Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել`
- Վադիմ Դենիսի Գուսկովին (ծնված` 1991 թվականի մայիսի 05-ին),
- Ալեքսեյ Վլադիմիրի Իվանովին (ծնված` 1995 թվականի սեպտեմբերի 21-ին),
- Սերգեյ Վլադիմիրի Խուդյակովին (ծնված` 1999 թվականի հունվարի 7-ին),
- Վալենտին Անդրեյի Կովալենկոյին (ծնված` 2001 թվականի մայիսի 31-ին),
- Իգոր Յուրիի Կրիվիխին (ծնված` 1999 թվականի սեպտեմբերի 12-ին),
- Արտյոմ Օլեգի Կուզնեցովին (ծնված` 1992 թվականի հուլիսի 19-ին),
- Մաքսիմ Օլեգի Կուզնեցովին (ծնված` 1989 թվականի մայիսի 29-ին),
- Տիգրան Հարությունի Մանուկյանին (ծնված` 1997 թվականի հունվարի 30-ին),
- Դենիս Վադիմի Սուրկանովին (ծնված` 1997 թվականի ապրիլի 11-ին),
- Դմիտրի Ալեքսեյի Մազանկոյին (ծնված` 1987 թվականի մարտի 21-ին)»:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ վերը նշված մարզիկները հանդես են գալիս տափօղակով հոկեյի Հայաստանի Հանրապետության հավաքականի կազմում, մասնակցելու են տափօղակով հոկեյի ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցումներին:
Հետևաբար՝ անհրաժեշտություն է առաջացել նշված մարզիկներին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2.1-ին ենթակետը՝ ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:
«Տափօղակով հոկեյի Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամ հանդիսացող մի շարք մարզիկների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Լուսանկարը՝ Armenian National Hockey Team էջից։