Քուվեյթի Պետությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քուվեյթը սա որակել է որպես դրական քայլ, որը կնպաստի հասնելու նրան, ինչը նախատեսված է Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերում և Արաբական խաղաղության նախաձեռնությամբ՝ Պաղեստինի ժողովրդին ինքնորոշման իրավունք տալու և 1967թ. սահմանների հիման վրա անկախ պետություն ստեղծելու վերաբերյալ: