80 տարեկանում վախճանվել է հայկական թատրոնի դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիոլետա Գևորգյանը:
Վիոլետա Գևորգյանն ստեղծագործական գործունեությունն սկսել է 24 տարեկանում։ Շուրջ 20 դերեր է խաղացել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Նրան ճանաչում է բերել Աղունի դերակատարումը Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» պիեսում։