Արկտիկական հզոր օդային զանգվածները Եվրոպայի մեծ մասում ջերմաստիճանի շատ կտրուկ անկում են առաջացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Հիդրոօդրևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
««Հանկարծակի ամառից» դեպի «հանկարծակի ձմեռ»։
Արկտիկական հզոր օդային զանգվածները Եվրոպայի մեծ մասում ջերմաստիճանի շատ կտրուկ անկում են առաջացրել։ Օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր կլինի 5-10 աստիճանով։
Գերմանիայում, Լեհաստանում և Սկանդինավյան երկրներում սպասվում են ձյան տեղումներ և ցածր ջերմաստիճան։ Արդեն նոր շաբաթվա սկզբին Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայում ջերմաստիճանը կնվազի և կմոտենա զրոյին, ինչը պայմաններ կստեղծի հնարավոր ուշ ցրտահարությունների համար։ Կենտրոնական Եվրոպայում անցյալ շաբաթվա մի քանի շոգ ամառային օրերից հետո ցերեկային առավելագույն ջերմաստիճանները կհասնեն 10 աստիճանի:
Ցուրտ ժամանակաշրջանը, ըստ երևույթին, պատրաստվում է ձգձգվել, քանի որ Ատլանտյան օվկիանոսի վրայով, ամենայն հավանականությամբ, կզարգանա բարձր ճնշում, ինչը ճանապարհ կբացի հետագա ցուրտ օդային զանգվածների համար»,-գրել է նա:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2024/04/436355000_3124560117683076_5351601607103385736_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2024/04/436164950_3124560111016410_5487225608899197754_n.jpg)