Չնայած այն հանգամանքին, որ Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումն անցել է կառուցողական և օգտակար մթնոլորտում՝ չնայած հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանների սահմանազատման և խաղաղության պայմանագրի կոչերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից միջազգային հանրությանը մոլորեցնելուն ուղղված հայտարարությունները ցավալի են։ Նման հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։
«Մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ պահանջները պետք է վերացվեն Հայաստանի Սահմանադրությամբ և օրենսդրական ակտերով»,-նշվում է հայտարարության մեջ։
Ասվում է նաև, թե Ադրբեջանի կողմից եռակողմ հռչակագրի ենթադրյալ խախտման վերաբերյալ հայկական կողմի պնդումներն անհիմն են։
«Բոլորը քաջ գիտակցում են, որ հենց Հայաստանն է, ի հեճուկս իր պարտավորությունների, դուրս չի բերել իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքից և չի կատարել կապի բացման իր պարտավորությունները։ Հայկական կողմը պետք է հասկանա, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ճանապարհն անցնում է հարևան երկրների հետ հարաբերությունների հաստատմամբ՝ հիմնված նրանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման և հարգման վրա, ինչպես նաև Ադրբեջանի հետ ուղղակի կառուցողական բանակցությունների միջոցով»,-նշվում է հայտարարության մեջ։