Հրդեհ ավտոմեքենայում

Հունվարի 31-ին, ժամը 13։56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաթնաղբյուր գյուղում այրվում է բեռնատար ավտոմեքենա։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:17-ին, մարվել՝ 14:25-ին: Այրվել են GAZel մակնիշի բեռնատար ավտոմեքենայի խցիկը և շարժիչի հատվածը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել