Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 30-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Անի Իսպիրյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»:
Հիշեցնենք, որ նա այս պաշտոնին էր նշանակվել վարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի որոշմամբ։
Իսպիրյանը 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընտրվել էր նաև «Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահի պաշտոնում: