Արևմուտքը չի ցանկանում, որ Երևանի և Բաքվի միջև ՌԴ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրերը կայանան

Արևմտյան երկրները չեն ցանկանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման համաձայնագրերի իրականացումը, որոնք կնքվել են Ռուսաստանի միջնորդությամբ, Արևմուտքը միջամտում է հակամարտության կարգավորման գործընթացին, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին 2023 թվականի ամփոփման ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրորվը։

«Մենք տեսանք, թե ինչպես ԵՄ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ը, հենց որ հասկացան, որ ռուս-հայ-ադրբեջանական գործընթացն արդյունք է տալիս երթուղիների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման և խաղաղության պայմանագրի պատրաստման հարցում, անմիջապես սկսեցին ներթափանցել. սրանք առանց հրավերի գործընթացի, և նրանք խաղացել են փչացնողի դեր»,-նախարարը։

Լավրովը հավելել է, որ Արևմուտքը չի ցանկանում թույլ տալ, որ Երևանի և Բաքվի միջև Ռուսաստանի միջնորդությամբ կնքված համաձայնագրերը կայանան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը ջերմ վերաբերմունք ունի հայ ժողովրդի նկատմամբ, պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի, բայց միայնակ հարցերը լուծել հնարավոր չի լինի

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել