Ինչ կենսագրություն ունի Արմավիրի նորանշանակ մարզպետը

Հունվարի 11-ի կառավարության նիստի ընթացքում որոշում ընդունվեց, որով Դավիթ Խուդաթյանը նշանակվեց Արմավիրի մարզպետի պաշտոնում։

Ներկայացնում ենք նորանշանակ մարզպետի կենսագրությունը։

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

03 օգոստոս, 1991 թ., Արմավիրի մարզ, Արմավիր քաղաք

Կրթություն

• 1998-2008 թթ. սովորել է Արմավիր քաղաքի Վ. Բախշյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում:
• 2008-2014 թթ. սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի՝ Կառավարման տեղեկատվական համակարգեր մասնագիտությամբ:

Աշխատանքային գործունեություն

•2014-2017 թթ. աշխատել է «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպությունում, որպես Արմավիր մասնաճյուղի մասնագետ։
•2017-2018 թթ. հունվար ամիսը աշխատել է «Ադմաքս» ՍՊԸ-ում, որպես կոմերցիոն մենեջեր։
•2018 թ. փետրվար ամսից մինչև հունիս ամիսը աշխատել է «ՄՈԳՈ» ՈՒնիվերսալ վարկային կազմակերպությունում, որպես Կենտրոն մասնաճյուղի մասնագետ։
•Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի հունիսի 27-ի 836-Ա որոշմամբ նշանակվել է Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
•2018 թ. հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել է Արմավիրի քաղաքապետ։
•2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ընտրվել է ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավար:
• 11.01.2024թ. ՀՀ կառավարության 42-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետ:

Այլ տվյալներ
• 2009-2011 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

Կուսակցական պատկանելություն
• Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է։

Անձնական տվյալներ
• Ամուսնացած է, ունի երկու երեխա։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել