Հակակոռուպցիոն մասնագիտացմամբ դատավոր նշանակվելու համար Բարձրագույն դատական խորհրդում անցկացված հարցազրույցի փուլն ավարտվեց, այն հաղթահարեցին երկու մասնակիցներ՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնում Հարություն Մանուկյանը և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնում Կորյուն Գրիգորյանը։
Հավակնորդների հետ նախնական հարցազրույցներ էին անցկացվել նաև ազգային և միջազգային փորձագետների կողմից։