Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Արթիկի, Սպիտակի, Արագածի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։

Դիլիջանի, Թալինի, Սիսիանի, Ապարանի, Սևանի, Հրազդանի տարածաշրջաններում անձրև է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել