Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արմեն Հարոյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, գյուղ Բլագոդարնոյե):

Մասնավորապես՝

– արտադրամասի պատերը, պանրի աղաջրերի համար նախատեսված ավազանները չեն ունեցել հարթ մակերես, գտնվել են ոչ նորոգ վիճակում, հնարավոր չի եղել հեշտությամբ մաքրել և ախտահանել,

– առաստաղը չի ունեցել հարթ մակերես, առկա են եղել կեղտի կուտակումներ,

– սարքավորումները գտնվել են ոչ նորոգ վիճակում` եղել են ժանգոտված, պատշաճ չեն մաքրվել և
ախտահանվել:

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել