Դանակահարություն Գալշոյան փողոցում․ ոստիկանություն

Նոյեմբերի 25-ի ժամը 22.05-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Գալշոյան փողոցից կրծքավանդակի կտրած-ծակած վերքով 35-ամյա տղամարդու է բուժօգնության տեղափոխել:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ նրան դանակահարել է 31-ամյա երիտասարդը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նա Վիլնյուսի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Նոր Նորքի բաժին:

31-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել