Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի, այնուհետև 5-6 աստիճանով կբարձրանա

Երևան քաղաքում` նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը սպասվում է անձրև։ Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-30-ին, դեկտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 27-ին սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։

Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 27-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-30-ին, դեկտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 27-ին՝ 20-25 մ/վրկ, 28-ին՝ 15-18 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-ին կնվազի 5-8 աստիճանով, 29-ի գիշերը՝ ևս 2-4 աստիճանով, դեկտեմբերի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել