Առցանց ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեցին ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը հայաստանում արգելելու կամ սահմանափակելու մասին։
Վարչապետի խոսքով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը վերջին ամիսներին հատկապես, արձանագրել են որոշակի խնդիրներ, որոնք խախտում են Հայաստանի և Ռուսաստանի միջև պայմանագիրը։
«ԲՏԱ նախարարությունը պաշտոնական նամակով ռուսական կողմին հրավիրել է կունսուլտացիաների, որպեսզի մենք այս իրադրությունները քննարկենք և հասկանանք, թե ինչպիսին պետք է լինեն ելքերը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։