Խորհուրդ եմ տալիս բոլոր վարորդներին և ուղևորներին դեկտեմբերի 1-ից հետո պարտադիր ամրակապվել․ Արսեն Թորոսյան

Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քանի որ չամրակապվելու իրավախախտումների մասով ՆԳՆ մեր գործընկերները պնդում են, որ «որ նշված իրավախախտման արձանագրման նպատակով ժամկետ սահմանելու անհրաժեշտություն չկա, քանի որ տրանսպորտային միջոցների վարորդների և ուղևորների կողմից ամրակապված լինելն օրենքի պահանջ է և այդ իրավախախտումը մշտապես գտնվում է ՀՀ ՆԳՆ ուշադրության կենտրոնում և պարեկային ծառայության կողմից տվյալ իրավախախտման նկատմամբ իրականացվում է խիստ հսկողություն» (տեսե՛ք կից գրությունը մեկնաբանության մեջ), իսկ մենք անզեն աչքով ամեն օր տեսնում ենք ՀԱԶԱՐԱՎՈՐ ՉԱՄՐԱԿԱՊՎԱԾ վարորդների և ուղևորների, ապա ես ինքս կսահմանեմ ժամկետ, որից հետո անձամբ հետևելու եմ Ոստիկանության Պարեկային ծառայության «խիստ հսկողությանը» այդ իրավախախտման նկատմամբ։

Եվ այդ ժամկետն է սույն թվականի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ը։

Հետևաբար խորհուրդ եմ տալիս Հայաստանի Հանրապետությունում երթևեկող բոլոր վարորդներին և ուղևորներին դեկտեմբերի 1-ից հետո պարտադիր ամրակապվել՝ ի հակառակ այսօր գործող իրավիճակի։

Ամրակապվե՛ք, որպեսզի պաշտպանե՛ք ձեր կյանքը և առողջությունը, ինչպես նաև անհարկի չտուգանվե՛ք»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել