ԵՊՀ-ում բռնկված հրդեհը քիմիական նյութերի հետ կապ չունի․ հայտարարություն

ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ԵՊՀ խոսնակ Քնար Միսակյանը։

«Այժմ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ։

Ավելի ուշ հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ»։

Iravaban.net-ի հետ զրույցում համալսարանից հայտնեցին, որ բռնկված հրդեհը կապ չունի քիմիական նյութերի հետ։

Մամուլում լուրեր են շրջանառվում 1 զոհի և 3 տուժածների մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել