Ֆաթիմա Զուրաբովան ընտանիքում բռնության ենթարկված ա՞նձ է, թե՞ նպատակաուղղված ՀՀ ուղղորդված և կոնկրետ շահեր ունեցող անձ․ Դավիթ Թումասյան

Ֆաթիմա Զուրաբովան մեկ օրում դարձավ Հայաստանյան ֆեյսբուքի «աստղ», սակայն արդյո՞ք նա այն անձն է, ինչպիսին ներկայանում է։ Խիստ կասկածելի է նրան բռնության ենթարկելու փաստն ընտանիքի անդամների կողմից, քանի որ նա ինքն է բռնություններ և ճնշումներ գործադրել նրանց նկատմամբ՝ անգամ ոստիկանության շենքում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը։

«Առավել կասկածելի է նրա հայտնվելը Հայաստանում մի երկրից, որի հետ ՀՀ չունի ցամաքային սահման, և բռնության ենթարկված անձն առավել մեծ հավանականությամբ պետք է իր տանից փախներ հարևան երկրներ՝ Վրաստան, Ադերբեջան, բայց ոչ ինքնաթիռի տոմս գնելով գար Հայաստան: Տարօրինակ է նաև այն, որ նա ընտրել է Հայաստանը իմանալով, որ նրա հորեղբայրը, ով նրա ասելով բռնարար է, ունի ծանոթություն ոստիկանությունում։

Ֆաթիմայի խոսքով նա ոչ մի նյութական արժեք չի ունեցել, սակայն կարողացել է ինքնաթիռի տոմս առնել, ավելին՝ մի քանի օր ՀՀ-ում բնակվել վարձակալած բնակարանում՝ հրաժարվելով ապաստանի հնարավորությունից, որը նրան տրամադրվելու էր որպես ապաստան հայցողի, որից նա նույնպես հրաժարվել է,

Առավել կասկածելի են Ֆաթիմայի կապերն օտարեկրյա պետությունների հետ, մասնավորապես՝ Թուրքիայի, և թե ում հետ է նա շփվում, և ով է Ֆաթիմային ուղղորդում, հուսամ՝ կբացահայտվի,

Նա փորձում է շահարկել իր օտարերկրացի լինելը որպես խտրական վերաբերմունք, սակայն դա առնվազն անհեթեթ է, քանի որ ՀՀ-ում բազմաթիվ են աջակցություն ստացող օտարերկրացիները, որոնք շատ գոհ են մատուցված ծառայություններից անգամ միայն այս տարվա կտրվածքով, իսկ միգուցե նա փորձում է վարկաբեկել Հայաստանը…

Ընտանիքում բռնության 21 ամյա անձը կունենար որոշակի հոգեբանական, վարքային, ճանաչողական և այլ հատկանիշներ, որոնք նկատելի կլինեին անգամ տեսանյությում հարցազրույց ներկայացնելիս, սակայն դրանք նկատելի չէին և որոշ դեպքերում խաղարկային ու դերասանական:

Հիմա մտածեք, Ֆաթիմա Զուրաբովան ընտանիքում բռնության ենթարկված անձ է, թե նպատակաուղղված ՀՀ ուղղորդված և կոնկրետ շահեր ունեցող անձ…

Հ.Գ. Այս դեպքի առնչությամբ, թե՛ Կանանց ռեսուսային կենտրոնը, թե՛ Ոստիկանությունը, թե՛ Քննչական կոմիտեն կատարել են համագործակցային, իրավաչափ ու օրինական աշխատանք: Մնացածը հետո»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել Ֆաթիմա Զուրաբովայի վերաբերյալ։ Ըստ հաղորդագրության՝ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել մի քաղաքացուց այն մասին, որ 2023թ․ նոյեմբերի 8-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, իր ընկերոջ եղբոր դուստր՝ Ֆատիմա Ահմադի Զուրաբովան, Մին. Վոդի-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան և մինչ օրս որևէ տեղեկություն չունեն նրա վերաբերյալ:

Նոյեմբերի 14-ին Ֆաթիմա Զուրաբովան ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է, ապա ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին: Ֆաթիման հարցաքննվել է որպես վկա և ցուցմունք տվել ՌԴ Ինգուշեթիայի Հանրապետությունում պարբերաբար բռնությունների ենթարկվելու մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել