ԲԴԽ-ն նկատողություն հայտարարեց դատավոր Արմինե Սաֆարյանին

Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանին հայտարարել նկատողություն:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

Դատավորը թույլ էր տվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես, հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումները կայացնելու պահից դատավարության կողմերին ժամկետների խախտմամբ ուղարկելը, գործի վարույթը կարճելու մասին որոշումները հրապարակման նշանակված օրվանից ժամկետների խախտմամբ դատավարության կողմին տրամադրելը կամ տրամադրած չլինելը, վճիռների հրապարակման նշանակված օրվանից Համակարգում օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ հրապարակելը, դատավարության կողմերին ժամկետի խախտմամբ տրամադրելը կամ տրամադրած չլինելը, կատարողական թերթերը կատարողական թերթ տալու օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ տրամադրելը, որպիսի պայմաններում կատարված խախտումները նաև հանգեցրել են դատավորի վարքագծի կանոնների խախտման։

Միաժամանակ Խորհուրդը տեղեկացնում է, որ դատավոր Արշակ Վարդանյանն ունի հատուկ կարծիք, մասնավորապես, վերջինս դեմ է քվեարկել Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն՝ գտնելով, որ Դատավորին վերագրվող արարքները նվազ կարևորության են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել