Արցախի կառավարության գանձապետական հաշիվներում եղած գումարն ամբողջությամբ ուղղվել է աշխատավարձերի վճարմանը

Արցախի ֆինանսների նախարարությունը հայտարարություն է տարածել ու հայտնել․ «Սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունը, թե իբր կառավարության գանձապետական հաշիվներից «Արցախբանկ» ՓԲԸ-ն պարտքի դիմաց գումար է առգրավել, իրականությանը չի համապատասխանում։

Հարկ ենք համարում նշել, որ Արցախի Հանրապետության կառավարության գանձապետական հաշիվներում եղած 3,1 միլիարդ դրամը սեպտեմբեր ամսվա աշխատավարձային ֆոնդի (3,6 միլիարդ դրամ) համամասնությամբ ամբողջությամբ ուղղվել է աշխատավարձերի վճարմանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել