Արցախում մոտ 100 զոհվածի մարմին գտնվում է Ստեփանակերտից կտրված բնակավայրերում․ Արման Թաթոյան

Արցախում մոտ 100 զոհվածի մարմին գտնվում է Ստեփանակերտից կտրված բնակավայրերում (Մարտունի, Մարտակերտ և այլն): Կան դեպքեր, երբ մեկ ընտանիքից մի քանի սպանված խաղաղ բնակիչ կա: Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը:

«Մարդիկ չեն կարողանում զոհվածների մարմինները բժշկական փորձաքնությունների տանել, որ կարողանան հուղարկավորել, քանի որ ադրբեջանական զինված ծառայողները բնակավայրերն իրարից կտրած են պահում:

Կան դեպքեր, երբ մարդիկ ստիպված են հուղարկավորություններն անել առանց բժշկական փորձաքննությունների հազարավոր մարդիկ չեն կարողանում գտնել իրենց հարազատներին. չգիտեն՝ ողջ են, գերության մեջ, թե մահացած։

Ադրբեջանական զինված ծառայողները ամբողջությամբ խափանել են կապը, ինչն խիստ դժվարացնում որևէ հարցի լուծում։

Նշվածին ավելանում է սննդի, էլեկտրաէներգիայի, գազի, դեղորայքի բացակայությունը, որն ավելի է մեծացնում մարդկանց տառապանքները։

Վերջապես, մարդիկ տուն չունեն. բռնի տեղահանված են իրենց տներից, պատմական բնակավայրերից:

Այս ամենը ադրբեջանական մտադրված քաղաքականություն է, որ հայատյացությունից` սկսած մարդկանց խոշտանգելով ու սպանություններով մինչև այսպիսի անմարդկային տառապանքներ»,-գրել է ՀՀ նախկին ՄԻ պաշտպանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել