Ադրբեջանական զինուժը նորից կրակ է բացել, կրակոցները լսելի են նաև Ստեփանակերտում․ Արցախի ՆԳՆ

Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով գրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից:

Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ՆԳՆ-ն։

Կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։

Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք մնալ ապաստարաններում։

Իրավիճակի մասին հավելյալ կտեղեկացնենք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել