Անդրանիկ Թևանյանը դասադուլի ու գործադուլի կոչ է անում

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը դասադուլի ու գործադուլի կոչ է արել։

«Ամբողջ գիշեր եղել են Հանրապետության հրապարակում, հետևել իրադարձություններին՝ Արցախում։ Վիճակը շատ ծանր է և Արցախում վճռվում է Հայաստանի ճակատագիրը, մեր ամբողջ պետականության ճակատագիրը։ Մենք ունենք միայն մեկ հնարավորություն այս պաին՝ լուծելու Հայաստանի և Արցախի խնդիրները՝ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես շատ վաղուց ձեռքերը լվացել ու հրաժարվել է Արցախից, նա արցախահայությանը հանձնել է թշնամուն և այն, ինչ մենք հիմա տեսնում ենք՝ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքն է։ Միակ տարբերակը, որ մենք կարողանանք պաշտպանել Արցախին ու տեր կանգնել Հայաստանի Հանրապետությանը՝ դա իշխանափոխության իրականացնում է, Նիկոլ Փաշինյանի  հեռացումն է, նոր կառավարության ձևավորումն է»,-ասաց նա։

Թևանյանը համազգային գործադուլի և դասադուլի կոչ արեց։

Սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ, կիրառել հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր, ձեռնարկել են դիրքային առաջխաղացման փորձեր։ Կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում։

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ։

Մարտերը շարունակվում են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել