Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը ծանուցել է Արդարադատության միջազգային դատարանին երեկ և այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի առկա հետևանքների, ինչպես նաև հնարավոր անդառնալի կորստի ռիսկի մասին։
Սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ, կիրառել հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր, ձեռնարկել են դիրքային առաջխաղացման փորձեր։ Կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում։
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ։
Մարտերը շարունակվում են։