Ստեփանակերտի հացի արտադրամասերից արդեն հնարավոր կլինի հաց ձեռք բերել համար 11 կտրոնով

Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Այսօր կեսգիշերից (ժամը 24:00-ից հետո) Ստեփանակերտ քաղաքի հացի արտադրամասերից արդեն հնարավոր կլինի հաց ձեռք բերել համար 11 կտրոնով:

Պայմանավորված ալյուրի՝ հումանիտար ճանապարհով ներկրմամբ, տեղեկացնում ենք, որ համար 11 կտրոնով վաճառվող հացի գինը կկազմի 100 դրամ:
Ներկրված ալյուրը կտրամադրվի նաև շրջաններին, որտեղ ևս վաճառվող հացի արժեքը կլինի 100 դրամ:

Նույն ժամանակաընթացքում համար 9 և 10 կտրոններով հացի վաճառքը կիրականացվի Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի նրբանցք 18 հասցեում գտնվող հացի արտադրամասից (платочный комбинат)՝ պահպանելով հացի՝ նախկինում սահմանված արժեքը (200դրամ)»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել